Հարցերը պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով․ ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Ղարիբաշվիլին

Հարցերը պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով․ ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Ղարիբաշվիլին ընդգծել է իրավիճակի և հարցերի խաղաղ կարգավորման կարևորությունը բանակցությունների ճանապարհով: Զրուցակիցներն ընդգծել են նաև «միջանկյալ միջանցքի» կարևորությունը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շուտափույթ շահագործման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանը Արցախում 44-օրյա պատերազմից ի վեր բազմիցս հարթակ է առաջարկել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար:

Ինքը՝ վարչապետ Ղարիբաշվիլին, բազմիցս հանդես է խաղաղ հարևանության նախաձեռնության ստեղծման գաղափարով, որի շրջանակներում հնարավոր կլինի լուծել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցեր:

2022 թվականի հուլիսին նման փորձ արվել է․ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել Թբիլիսիում։