«ՖԻՖԱ»-ն այս տարի չի որոշի, թե ովքեր են The Best FIFA Football Awards-ի մրցանակակիրները

«ՖԻՖԱ»-ն այս տարի չի որոշի, թե ովքեր են The Best FIFA Football Awards-ի մրցանակակիրները

«ՖԻՖԱ»-ն որոշում է կայացրել այս տարի չիրականացնել The Best FIFA Football Awards-ի մրցանակակիրների ընտրություն՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Այս մասին գրում է Marca-ն։ Հիշեցնենք, որ The Best FIFA Football Awards մրցանակը շնորհվում է սեզոնի լավագույն մարզիկին, դարպասապահներին, արական եւ իգական թիմերին, մարզիչներին, լավագույն գոլի հեղինակին եւ այլն։ Մրցանակաբաշխությունը նախատեսված էր անցկացնել աշնանը՝ սեպտեմբերին։