«Տարօրինակ և առեղծվածային». Փարիզը՝ Կրեմլի վրա հարձակման մասին

«Տարօրինակ և առեղծվածային». Փարիզը՝ Կրեմլի վրա հարձակման մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան կարծում է, որ Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը «տարօրինակ ու խորհրդավոր միջադեպ է»։ 

Այս մասին նա ասել է France Info ռադիոկայանի եթերում։

«Ես ավելի հեռուն չեմ գնա, քան ասեմ, որ դա տարօրինակ է կամ առեղծվածային: 

Ուկրաինան պաշտոնապես հայտարարել է, որ կապ չունի այս միջադեպի հետ, որը մնում է անբացատրելի»,- ասել է Կոլոննան։

Հիշեցնենք, որ Կրեմլի վրա ԱԹՍ-ի միջոցով հարձակման փորձը ՌԴ-ում որակել են որպես ահաբեկչություն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ։