Ադրբեջանում կարող եմ ասել` ծայրահեղ կետի են հասել հակահայ տրամադրությունները

Ադրբեջանում  կարող եմ ասել` ծայրահեղ կետի են հասել հակահայ տրամադրությունները

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում, կարող եմ ասել, ծայրահեղ կետի են հասել հակահայ տրամադրությունները: Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները ժամը մեկ նյութ են դնում շրջանառության մեջ, որն իրենից ներկայացնում է թշնամության քարոզ: Ադրբեջանից զինվորի այսօրվա թաղումն եմ նայում, կանայք աշխարհի անեծքն են տալիս հայերին, տղամարդիկ հայ մորթելու, սպանելու խոստումներ տալիս, կոչեր հնչեցնում, ընդ որում դա կատարվում է իրավապահների ներկայությամբ:

Ոչ մի հասարակական կազմակերպություն, հետաքննող լրագրող, իրավապաշտպան չի բարձրացնում այն հարցը, թե՞ արդյոք հայի կողմից է սպանվել այդ զինվորը:

Ուղիղ եթերով հեռարձակվող նյութի մեկնաբանություններում կոչ են անում աշխարհի որ ծայրում էլ հանդիպեն հայի, անպայման մորթեն… Ահա այսօրվա Ադրբեջանը…»։