Ինձ 4 անգամ ասել է՝ քեզ սատկացնելու եմ, 70 տարեկան մարդ եմ, ես էլ համբերություն ունեմ

Ինձ 4 անգամ ասել է՝ քեզ սատկացնելու եմ, 70 տարեկան մարդ եմ, ես էլ համբերություն ունեմ
Հանրապետության մի շարք համայնքներում վերջին շրջանում բողոքի ակցիաներ են․ պահանջում են համայնքապետերի հրաժարականները։ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում նույնպես ընթանում են նման ակցիաներ։ Համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ են պահանջում իր հրաժարականը, քանի որ մեր խողովակներով տեղեկացել էինք, որ Հայաստանում այն քիչ համայնքապետերից է, որ իր համայնքում քիչ թե շատ վայելում է բնակչության համակրանքը։ Ժորա Մարտիրոսյանը երկար պատմեց վերջին օրերին իր հետ կատարվածները, նրա խոսքով՝ իրեն հրաժարականի պահանջ է ներկայացնում իր հետ 3 անգամ թեկնածություն դրած ու չընտրված Վահագն Ալավերդյանը, ում «մեջքին կանգնած է» անտառտնտեսության պետ Աշոտ Երիցյանը․«Անօրինական բաներ են անում, ճանապարհ փակելը ո՞րն է։ Փակել են, հետո բացել։ Խմբի ղեկավարը ինձ հետ 3 անգամ թեկնածություն դրած մարդ է, որ դրել է ու չի ընտրվել, էդ խումբը չի ընտրվում, ընդդիմադիր են։ Մեր մեջ թշնամանք կա, մեր հարևաններն են, ոչ թե ժողովրդի հետ թշնամանք կա, այլ իրենց ընտանիքի հետ, ու դրանց մեջքին էլ կանգնած է իր քրոջ մարդը՝ Աշոտ Երիցյանը, ով անտառտնտեսության պետն է, մարդը ամեն ինչով հովանավորել է, էդպիսի խումբ է կազմել, կլինեն մի 20 հոգի, առաջ դպրոցի երեխաներն էլ էին իրենց հետ, հիմա երեխաները էլ չեն գալիս, դպրոցի տնօրենի հետ միասին փողոց էին հանել երեխաներին, իսկ հիմա էդ 20 հոգին են։



Բայց 4 հազար մարդ է այստեղ ապրում, ես 3 անգամ էլ ընտրվել եմ, էդ մարդիկ էլ դրել, ակցիա են կազմակերպել։ Անհիմն ու խուժան ձևի, ես նստած՝ մտել են իմ սենյակը խուլիգանության ձևով, դրանց գլխավորը Ալավերդյան Վահագնն է, ով ինձ 4 անգամ ասել է՝ քեզ սատկացնելու եմ։ Չգիտես՝ էդ երեխան ի՞նչ է ուզում, ես 70 տարեկան մարդ եմ, ինքը մի 35 տարեկան կլինի։ Թող ժամանակը գա, ընտրություններ լինեն մեկի տեղը ուզում է 50-ը դնի, բայց ինձ էս վիճակին չդնեն էլի, ես՝ վերջը... Տարիքով մարդ եմ, ես չեմ ուզում, որ ավելորդ բան լինի։ Ես իմ կողմնակից մարդկանց ետ եմ քաշել , ասել եմ՝ ոչ մեկդ գործ չունեք, բայց սրանք արդեն չափը անցել են, մտել են սենյակիս սաղ իրերը պոկոտել, ջարդել են։ Ինձ պատվոգրեր ունեմ, Քառօրյա պատերազմին ես փող եմ փոխանցել՝ 150 հազար դրամ, էդ պատվոգիրը վերցրել եմ, ինձ զինկոմ Մուրադյանն է տվել։ Էդ պատվոգիրը վերցնում են, փողոցում խոսում, ծիծաղում են էդ պատվոգրի վրա, բա էն երեխեքը էդ վիճակին են եղել, մի՞թե կարելի է այդպիսի բան անել։ Սա արդեն վերջն է, էն աստիճանի են հասցրել, որ մարդ արդեն չի կարողանում իրեն ղեկավարի ։



Դրա համար էլ ես գնացել եմ բանկից էդ անդորրագիրը վերցրել եմ, բերել դրել եմ ներքին գործերում, թող կանչեն, քննեն։ Ինձ հազար ձևի բան են ասում, բայց լրիվ սխալ բաներ են ասում։ Ես էս պաշտոնին 11 տարի է աշխատում եմ էս սահմանի բերանին, ով եկել՝ հիվանդ է եղել, մահ է եղել, աղքատ է եղել, ես իմ հաշվին իրենց սոցօգնություններ եմ տվել, որ էս սահմանում․․․ Մեր դարպասն է այստեղ, մենք էս 4 հազարով մյուսներին չպահե՞նք, ո՞նց կլինի դա։ Ես էլ եմ պատերազմի մասնակից Ոսկեպարում, Պառվաքարում 22 կետ է եղել, ես էդտեղ հրանոթներով կրակել եմ, 10 գյուղ ազատագրել եմ, ես չեմ ասում հերոս եմ, ես հրանոթների վրա եմ աշխատել, պետք է եղել, ելել եմ իմ հողը պաշտպանելու, բայց ինձ էսօր էսպիսի վարքաբեկելը ես չեմ ընդունում։ Հրաժարական չեմ տալիս, թող ինձ տանեն, դատեն, բայց դա էլ չի ճիշտ, էլի»,- ասաց Ժորա Մարտիրոսյանը։