Ազատել են աշխատանքից՝ սեքսուալ ոտնձգություններ կատարելու համար

Ազատել են աշխատանքից՝ սեքսուալ ոտնձգություններ կատարելու համար
Համաշխարհային տեխնոլոգիական առաջատար Google ընկերությունը 48 աշխատակցի է հեռացրել աշխատանքից այն բանի համար, որ մեղադրվում են սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ։



Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը։ Ընկերության ղեկավար Սունդարա Պիչային նամակով տեղեկացրել է կադրային այս նոր քաղաքականության մասին։ Հայտնի է, որ նշված 48 անձանցից 13-ը զբաղեցրել են բարձր պաշտոններ ընկերության համակարգում։