Իրանը սպառնացել է փակել Օրմուզի նեղուցը

Իրանը սպառնացել է փակել Օրմուզի նեղուցը
Ւրանը հայտարարել է, որ պատրաստ է փակելու Օրմուզի նեղուցը օտարերկրյա նավերի համար, որով կարգելափակվի նավթի մատակարարումները Պարսից ծոցից, եթե ԱՄՆ-ն շարունակի պնդել որ իրանական նավթի վաճառքն արգելելվի։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի «Սարալլայի» ռազմական բազայի փոխհրամանատար գեներալ Իսմայիլ Քոուսարին։



Ինչպես փոխանցում է [YSC](https://www.yjc.ir/fa/news/6587080/%D9%84%D8%A7%D8%B2%D9%85-%D8%A8%D8%A7%D8%B4%D8%AF-%D8%A7%D8%AC%D8%A7%D8%B2%D9%87-%D8%AE%D8%B1%D9%88%D8%AC-%D9%86%D9%81%D8%AA-%D8%A7%D8%B2-%D8%B7%D8%B1%DB%8C%D9%82-%D8%AA%D9%86%DA%AF%D9%87-%D9%87%D8%B1%D9%85%D8%B2-%D8%A8%D9%87-%D8%AF%D9%86%DB%8C%D8%A7-%D8%B1%D8%A7-%D9%86%D9%85%DB%8C%E2%80%8C%D8%AF%D9%87%DB%8C%D9%85)-ն, գեներալ Քոուսարին մասնավորապես ասել է․ «Եթե նրանք փորձում են արգելել իրանական նավթի արտահանումը, ապա մենք թույլ չենք տա, որ այլ երկրներ նավթ մատակարարվի Օրմուզի նեղուցով»։ Իրանցի գեներալը նշել է, որ Պարսից ծոցով եւ Օրմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթի 20 տոկոսը։