Սիրիական Դերաայում գրոհայինները տոննաներով զենք և զինամթերք են թողել

Սիրիական Դերաայում գրոհայինները տոննաներով զենք և զինամթերք են թողել
Սիրիայի Դերաայի մարզում փախուստի դիմած գրոհայինները տոննաներով զենք եւ զինամթերք են թողել։ Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է սիրիացի գեներալ Իզար Իսմայիլը։ Նշվում է, որ գրոհայինները հեռացել են իրենց երբեմնի հենակետերից մի քանի օր առաջ։



Ողջ ռազմավարը հավաքվել է մարզկենտրոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող Իսրա քաղաքում։ Ռազմավարի մեջ կա 3 Т-62 տանկ, մի քանի БМП մեքենա, մի քանի զենիթային համակարգ, 1,3 հազար արկղ փամփուշտ։ Հայտնաբերվել են նաեւ ամերիկյան արտադրության ռազմական սննապարկեր։