ԱՄՆ-ում երկու լրագրող է զոհվել

ԱՄՆ-ում երկու լրագրող է զոհվել
ԱՄՆ-ում, ինչպես արդեն հայտնի է, մոլեգնող «Ալբերտո» փոթորիկը Հյուսիսային Կարոլինա նահանգում երկու մարդու մահվան պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է NBC-ն, երկու զոհվածներն էլ եղել են լրագրողներ, որոնք աշխատել են WYFF News 4-ում եւ այդ ժամանակ, երբ զոհվել են դժբախտ պատահարից, եղանակային անբարենպաստ պայմանների մասին ռեպորտաժ են նկարահանելիս եղել: Հիշեցնենք, որ նրանց մեքենայի վրա հաստաբուն ծառ էր ընկել:  Նշենք, նաեւ, որ ներկայումս փոթորկի գործողության տարածքում քամու ուժգնությունը զգալիորեն նվազել է, սակայն պահպանվել է տեղատարափ անձրեւի հավանականությունը: