«Ալբերտո» փոթորկի ուժգնությունը սկսել է մարել

«Ալբերտո» փոթորկի ուժգնությունը սկսել է մարել
«Ալբերտո» փոթորկի ուժգնությունը սկսել է մարել՝ հասնելով մինչեւ տրոպիկական դեպրեսիայի մակարդակի: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Այդուհանդերձ տեղատարափ անձրեւների վտանգը պահպանվում է: Հիշեցնենք, որ փոթորիկը ավերածություններ է գործել Կուբայում, ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա, Ալաբամա եւ Ֆլորիդա նահանգներում, դառնալով մոտ մեկ միլիարդ դոլար նյութական վնասի եւ մարդկային երկու զոհի պատճառ: Նշենք նաեւ, որ ներկայումս արտակարգ դրություն է սահմանված Ալաբամա նահանգում: