Խորհրդականից խորհրդական

Խորհրդականից խորհրդական
Էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Արմեն Գեւորգյանը վերջերս նշանակվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանի խորհրդական։ 2011 թվականին նա հանրությանը հայտնի դարձավ Արթուր Բաղդասարյանի գլխավորած Անվտանգության խորհրդի եւ ԵՄ կազմակերպած մի աշխատաժողովի ժամանակ պոռնո կայքի դիտումով։



Աղմկահարույց այդ «բացահայտումից» հետո նա նշանակվեց Գյումրու տեխնոպարկի տնօրենի խորհրդական՝ չորս անգամ բարձր աշխատավարձով, քան նախարարի խորհրդականի պաշտոնում էր ստանում։ Գեւորգյանը տեսչությունում դարձել է զվարճության թեմա, եւ աշխատակիցները կատակում են ու փորձում գուշակել, թե ինչ «խորհուրդներ» է նա տալիս իրենց պետին։