Երեւանում վրաերթի են ենթարկել 33-ամյա հեծանվորդուհու

Երեւանում վրաերթի են ենթարկել 33-ամյա հեծանվորդուհու
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ երեկ, ժամը 15.50-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 33-ամյա հեծանվորդուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: