Ռոզա Ծառուկյանն այցելել է սումգայիթյան ջարդից փրկված 10 ընտանիքի և օգնել նրանց (տեսանյութ)

Ռոզա Ծառուկյանն այցելել է սումգայիթյան ջարդից փրկված 10 ընտանիքի և օգնել նրանց (տեսանյութ)
Սումգայիթյան ոճրագործությունից 30 տարի է անցել, բայց այն վերապրած մեր հայրենակիցները մինչ օրս էլ խորը կսկիծով են հիշում այդ արյունալի օրերն ու ադրբեջանցի ջարդարարներիի վայրագությունները։ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բնակվող այս տասը ընտանիքները սումգայիթյան արյունալի դեպքերի վկաներն են։ Ամեն տարի այս օրը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոզա Ծառուկյանն այցելում է նրանց, կիսում նրանց վիշտն ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերում այդ ընտանիքներին հիմնադրամի կողմից։ Այս տարին ևս բացառություն չէր։ Ռոզա Ծառուկյանը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անունից այցելեց բյուրեղավանցի այդ տասը ընտանիքներին, իր զորակցությունը հայտնեց նրանց ու ֆինանսական օգնություն տրամադրեց։



Մանրամասները՝ տեսանյութում