Ծնողներին թույլ չտվեցին մասնակցել իրենց երեխաների մրցանակաբաշխությանը

Ծնողներին թույլ չտվեցին մասնակցել իրենց երեխաների մրցանակաբաշխությանը
Օպերայի և բալետի թատրոնում ընթանում է «Հայկյան» մրցանակաբաշխությունը։ Արարողությանը ներկա է նաև Սերժ Սարգսյանը։ Այն, որ նմանատիպ միջոցառումներին ներկա են գտնվում միայն ընտրյալ լրատավամիջոցները, նորություն չէ, բայց որ երիտասարդների ծնողների մուտքն է սահմանափակվում, այ դա նորություն է։



2001 թվականին «Երիտասարդական հիմնադրամի» կողմից նախաձեռնված այս մրցանակաբաշխությունը, կարծես թե, նպատակ ունի խրախուսելու երիտասարդական նախաձեռնությունները, ուսանողական ծրագրերն ու ուսանողական կառույցների աշխատանքը։ Սակայն, արի ու տես, այդ ուսանողների ծնողներին արգելվում է մուտք գործել հանդիսասրահ։



Անցակետի աշխատակիցների կողմից այդ քայլը նախ պարզաբանվեց նրանով, որ հրավիրատոմսերի վրա նշված չէ նստարանի համարը, հետո էլ պատճառաբանեցին, որ հանդիսասրահում այլևս տեղ չկա, և փակեցին դռները։



Փաստորեն, եթե համեմատենք փակ դռների հետևում կանգնած ծնողների ու հրավիրատոմսերի քանակը դահլիճի նստատեղերի քանակի հետ, ստացվում է, որ կամ հրավիրատոմսերն են շատ տպվել, կամ էլ դահլիճում, այնուամենայնիվ, տեղեր կան։



**Կորյուն Սիմոնյան**