Վաղվանից որոշ խմբի դեղեր բաց կթողնվեն դեղատոմսով․ ցանկ

Վաղվանից որոշ խմբի դեղեր բաց կթողնվեն դեղատոմսով․ ցանկ
**Հայաստանի Հանրապետությունում գրանցված որպես դեղատոմսով դուրս գրվող դեղերի մի մասը մարտի 1-ից մեր երկրում բաց կթողնվի միայն դեղատոմսով։**



Դրանք են` հակավարակային միջոցները, այդ թվում` հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը։ Դեղերի բաց թողնման այս կարգը բխում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից։ Նման փոփոխությունը միտված է բժշկական օգնության որակի բարձրացմանը։ Ցանկացած դեղ բացի ցուցումներից ունի նաև հակացուցումներ, և յուրաքանչյուր հիվանդի մոտ կարող են լինել վիճակներ, որոնց դեպքում հակացուցված է այս կամ այն դեղի օգտագործումը։ Հետևաբար, բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար դեղը պետք է նշանակի բժիշկը։



Սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա և բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Մեկ դեղատոմսով թույլատրվում է դուրս գրել մինչև երկու անվանում դեղ, բացառությամբ՝ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի: Թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերի և բազմակի օգտագործման դեղատոմսերը` 6 ամիս:



Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերը մշտապես կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի։





**ԱՌԱՆՑ ԴԵՂԱՏՈՄՍԻ ՏՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԽՄԲԵՐ**



**ՑԱՎԱԶՐԿՈՂ, ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ, ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԵՐ**



պարացետամոլ՝ պանադոլ, ցետամոլ, ցեֆեկոն, էֆերալգան,



անալգին,



ացետիլսալիցիլաթթու՝ ասպիրին,ուպսարին,



իբուպրոֆեն՝ բրուֆեն, նուրոֆեն, միգ,



դեքսկետոպրոֆեն՝ դեքսալգին,



բուտադիոն ինդոմետացին,



դիկլոֆենակ քսուք՝ վոլտարեն, վուրդոն, նակլոֆեն,



համակցություններ՝ ասկոֆեն, ցիտրամոն, նևրալգին, տեմպալգին



**ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆ, ԳՐԻՊԻ, ՀԱՐԲՈՒԽԻ ԴԵՄ ԴԵՂԵՐ**



գրիպոստադ, անտիֆլու, ֆերվեքս, քոլդրեքս, անտիգրիպին, անտիքոլդ, թերաֆլյու



**ՍՏԱՄՈՔՍԻ ԹԹՎԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԵՐ** (թթվայնության բարձրացման հետ կապված դիիպեպսիկ երևույթներ, այրոց)



ալյումինիումի պրեպարատներ՝ ալմագել, ֆոսֆալյուգել,մաալոքս



կարբոնատներ՝ ռեննի, գևիսկոն



**ԴԻԱՐԵԱՅԻ ԴԵՄ (ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ) ԴԵՂԵՐ**



լոպերամիդ՝ իմոդիում, ռեհիդրոն, սմեկտա, ակտիվացված ածուխ, բիֆիդումբակտերիաներ, լակտոբակտերիաներ՝ լինեքս, էնտերոլ,



**ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿՆԵՐ**



պապավերին,



դրոտավերին՝ նոշպա, սպազմոլ,



սպազմալգոն, սպազմոբլոկ



**ԼԵՂԱՄՈՒՂ, ԼՅԱՐԴԱՊԱՇՏՊԱՆ**



ալոխոլ, կարսիլ, լեգալոն, էսսենցիալե



**ՓՈՐԿԱՊՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐ**



սենադե, սենադեքսին, ռեգուլաքս, գուտտալաքս. գլիցերին մոմեր,



**ՖԵՐՄԵՆՏՆԵՐ**



պանկրեատին, կրեոն, մեզիմ



**ՎԻՏԱՄԻՆՆԵՐ**



վիտամիններ Ա, Ե , Ց,



պոլիվիտամիններ և հանքանյութեր՝ աեվիտ, կալցիում Դ3, վիտրում, պիկովիտ, մուլտի տաբս



**ԱՐՅԱՆ ՄԱԿԱՐԴԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ**



ասպիրին կարդիո, կարդիոմագնիլ, տորմբո Աս



հեպարին պարունակող արտաքին օգտագործման քսուքներ՝լիոտոն, հեպաթրոմբին



**ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ**



կորվալոլ, վալոկարդին, վալիդոլ, կատվախոտի հանուկ, ալոճի ոգեթուրմ,



**ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ ԴԵՂԵՐ**



Տավեգիլ, Սուպրաստին, Ալերգոզան, Ֆենիսիտիլ,



**ԹՈՒԹՔ Ի ԴԵՄ ԴԵՂԵՐ(ՀԵՄՈՐՈՅ)**



Անեսթեզոլ, ռելիֆ, ուլտրապրոկտ



**ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱԿԱՍՆԿԱՅԻՆ ԴԵՂԵՐ**



կլոտրիմազոլ քսուք՝նիզորալ, միկոնազոլ քսուք, տերբինաֆին քսուք՝լամիզիլ, միկոսեպտին, էքսոդերիլ,





**ՄԱՇԿԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԴԵՂԵՐ**



սինթոմիցին քսուք, ստրեպտոցիդի քսուք, լեվոմեկոլ, դերմազին, արգոսուլֆան, հիդրոկորտիզոն քսուք, մեթիլուրացիլ քսուք



**ՄԱՇԿԻ ՌԵԳԵՆԵՐԱՑԻԱՆ ԼԱՎԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ**



բեպանտեն, պանտենոլ



**ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԵՐ**



ռեմանտադին, օքսոլին քսուք, ացիկլովիր քսուք՝ հերպեվիր, զովիրաքս,



**ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ**



**ՀՈՄԵՈՊԱԹԱՅԻՆ ԴԵՂԵՐ**



**ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԴԵՂԵՐ**