Արամ Մանուկյանի համար «տեղ» են բացում

Արամ Մանուկյանի համար «տեղ» են բացում
Հանրապետության հրապարակի մետրոյի մուտքի մոտ մի քանի օր է աշխատանքներ են ընթանում։ Բանվորները քանդում են մետրոյի կայարանի մուտքի մոտ սալիկները եւ ավտոմեքենայով տեղափոխում են դրան՝ տեղ ազատելով Արամ Մանուկյանի արձանի համար։



Հիշեցնենք, որ Առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ որոշվել է հանրապետության հիմնադիր, 20-րդ դարասկզբի հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի արձանը տեղադրել Երեւանում։ Դրա համար հատուկ մրցութային հանձնաժողով է ստեղծվել, որն հաղթող է ճանաչել Դավիթ Մինասյանի առաջարկած արձանը, ապա այդ որոշումը հաստատվել է Երեւանի Ավագանիի կողմից։ Սակայն արձանը ոչ միանշանակ վերաբերմունքի արժանացավ, հատկապես այն, որ Արամ Մանուկյանը փաթաթված է հայոց եռագույն դրոշի մեջ։



Այնուամենայնիվ արձանն արդեն պատրաստման փուլում է եւ նախատեսվում է այն բացել մայիսի 28-ին՝ 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում։