Թրամփի փեսային զրկել են գաղտնի տեղեկություններին հասանելությունից

Թրամփի փեսային զրկել են գաղտնի տեղեկություններին հասանելությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափի փեսային` Ջերարդ Քուշներին, որ նաև նախագահի ավագ խորհրդական է, զրկել են արժեքավոր գաղտնի տեղեկություններին հասանելությունից, հաղորդում է CNN-ը:



Համապատասխան որոշումն ընդունել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին:



Դոնալդ Թրամփի համար ամենօրյա լրահոսը պատրաստում են ԱՄՆ հատուկ ծառայությունները: Իրավիճակին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ երկրի ղեկավարի փեսան համաձայնել է ընդունված որոշման հետ և չի խնդրի նախագահին վերականգնել գաղտնի տեղեկություններին իր հասանելության մակարդակը: