Գյումրեցիներն օնլայն գնումների քանակով գերազանցել են մայրաքաղաքի բնակիչներին

Գյումրեցիներն օնլայն գնումների քանակով գերազանցել են մայրաքաղաքի բնակիչներին
Վերջին տարիներին օնլայն գնումները դարձել են մեր կենցաղի, վարքագծի անբաժանելի մասը: Համակարգիչը վնասվել է, որևէ դետալ է անհրաժեշտ, հեռախոսի էկրանն է կոտրված, հիգենիայի պարագաններ եւ տարատեսակ շատ ապրանքներ միանգամից պատվիրում ենք օնլայն: Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանի բնակիչները 2017թ-ին օնլայն խանութներում 2 անգամ ավելի գումար են ծախսել, քան 2016թ-ին: Այս միտումը գնալով աճում է: Ուշագրավ է « Յանդեքս» ընկերության Դրամարկղի վերլուծաբանների հետազոտությունները: Վերլուծաբանները հետազոտել են ինչպես ՀՀ խոշոր քաղաքների՝ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի, Գորիսի, Կապանի, այնպես էլ համեմատաբար փոքր համայնքների բնակիչների վճարումները։



«Ավելի շատ համացանցում հայ օգտատերերի շրջանում աճել է գաջեթների և կենցաղային տեխնիկայի, ինչպես նաև կոսմետիկայի և օծանելիքի պահանջարկը` համապատասխանաբար 6.5 և 5 անգամ։ Զգալիորեն աճել են սննդամթերքի (4 անգամ), տան և ամառանոցի համար նախատեսված պարագաների (3.8 անգամ), մանկական ապրանքների (3.5 անգամ), գրքերի (2.3 անգամ), ավտոպահեստամասերի և աքսեսուարների (1.2 անգամ) առցանց պատվերները։ Իսկ հագուստի, կոշիկի և աքսեսուարների, ինչպես նաև հուշանվերների գնումների քանակը հակառակը` քչացել է. համապատասխանաբար 13%–ով և 10%–ով: Ամենաշատը միջինում ծախսել են գաջեթների և կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար` 56 641 դրամ (2016 թվականին` 23 133 դրամ)։ Ավտոմեքենայի պահեստամասերի և աքսեսուարների համար միջինում միանգամից 35 975 դրամ են ծախսել (2016 թվականին` 14 203 դրամ)։ Դիմահարդարման պարագաների և օծանելիքի միջին գնման կտրոնը կազմել է 33 083 դրամ (2016 թվականին` 33 168 դրամ):



Ամենաշատը միջինում ծախսել են գաջեթների և կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար` 56 641 դրամ (2016 թվականին` 23 133 դրամ)։ Ավտոմեքենայի պահեստամասերի և աքսեսուարների համար միջինում միանգամից 35 975 դրամ են ծախսել (2016 թվականին` 14 203 դրամ)։ Դիմահարդարման պարագաների և օծանելիքի միջին գնման կտրոնը կազմել է 33 083 դրամ (2016 թվականին` 33 168 դրամ)»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։



Իսկ ամենից ուշագրավն այն է, որ ամենաշատ օնլայն գնումները կատարել են ոչ թե մայրաքաղաքի՝ Երևանի բնակիչները, այլ գյումրեցիները: Հետազոտության արդյունքում պարզվել է , որ նրանց ծախսերը միջինում 2016 թվականի համեմատ 3,2 անգամ աճել են։ Երևանի բնակիչների ծախսերն ավելացել են 1,9 անգամ: Ինչպես երևում է, գործազրկությամբ առաջատար Հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչները առավել վստահում են օնլայն գնումներին: Որպես հետևություն պետք է նշենք, որ գյումրեցիներն օնլայն գնումներով առաջատար են ոչ այնքան նրա համար, որ գումար ունեն, այլ այն պարզ պատճառով, որ այդկերպ գումար են տնտեսում: Չէ՞ որ օնլայն գնումներն առավել մատչելի են:



**Արևիկ Հակոբյան**