Մեքսիկայի նախագահի ծրագրված այցը Վաշինգտոն չի կայանա՝ Թրամփի հետ ունեցած անհաջող հեռախոսազրույցի պատճառով

Մեքսիկայի նախագահի ծրագրված այցը Վաշինգտոն չի կայանա՝ Թրամփի հետ ունեցած անհաջող հեռախոսազրույցի պատճառով
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի ծրագրված այցը Վաշինգտոն հետաձգվել է նրա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած ոչ միանշանակ հեռախոսազրույցի պատճառով, հաղորդում է Washington Post-ը՝ հղում կատարելով ամերիկյան և մեքսիկական աղբյուրների, որոնք նշել են, որ ծրագրված այցը այդպես էլ չի հաստատվել:



Մեքսիկայի նախագահի այցը վաշինգտոն ծրագրված էր փետրվար-մարտին, սակայն կողմերըչեն հաստատել այն: Թրամփը չի կարողացել ընդունել իր մեքսիկացի գործընկերոջ դիրքորոշումը երկու երկրների միջև պատի կառուցման հարցում: Նշվում է, որ նախագահները հեռախոսով հենց այդ հարցն են քննարկել մոտ 50 րոպե և չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:



Մեքսիկական աղբյուրները տեղեկացրել են, որ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփի համբերությունը հատել է, իսկ ամերիկյան կողմն իր նախագահին ներկայացրել է մտահոգ և զայրացած:



«Այցի կոնկրետ ամսաթվեր չեն հայտարարվել ոչ Մեխիկոյի և ոչ էլ Վաշինգտոնի կողմից: Այդ պատճառով էլ նույնիսկ հնարավոր չէ ենթադրել, թե երբ այցի հետ կապված ինչ-որ բան կհաստատվի»,- ասել է ամերիկյան աղբյուրը: