Թրամփը ցանկանում է ցուցմունք տալ «ռուսական գործով»

Թրամփը ցանկանում է ցուցմունք տալ «ռուսական գործով»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է խոսել «ռուսական գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետ՝ չնայած իրավաբանները նրան խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ այդ քայլից, հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով նախագահի շրջապատի իր աղբյուրին:



Վերջինիս խոսքով՝ Թրամփը վստահ է, որ իր փորձը կբավարարի դատախազի հետ զրույցին, քանի որ գործարար եղած տարիներին հասցրել է մասնակցել նման գործողությունների:



«Նա կարծում է, որ իրեն դա կհաջողվի: Նա չի հասկանում, թե որքան բարձր են խաղադրույքներն այդ գործով»,- ասել է աղբյուրը:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը ցանկացել է պաշտոնանկ անել Մյուլլերին, բայց նրան կանգնեցրել են իրավաբանները: