Ինչ է ասել Շահրամանյանը փակ նիստում

Ինչ է ասել Շահրամանյանը փակ նիստում

«Կարող եմ ասել, որ պարոն Շահրամանյանը եղել է մաքսիմալ անկեղծ։ Այնպիսի հարցեր ենք քննարկել, որոնք նույնիսկ քննարկման ենթակա չեն»: Այս մասին քիչ առաջ 44-օրյա պատերազմի հանգամանքները  ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:

«Հիմա ես հասկացա, թե պարոն Արծվիկ Մինասյանն ինչու չէր ուզում, որ Շահրամանյանը գար քննիչ հանձնաժողով։ Ինձ համար բացահայտվել են իրողություններ, մեկ այլ հարթակում երբեք նման տեղեկատվություն որևէ մեկն իրավասու չէր ստանալ։ Հիմա կարող ենք ասել, որ քննիչ հանձնաժողովը հնարավորություն է տալիս նման կարգի հարթակն օգտագործել քաղաքական որոշ իրողություններն արձանագրելու, որոնք տեսանելի չէին: 3 ժամ տևած հանդիպմանը սպառել են այն հարցաշարը, որի վրա տևական ժամանակ աշխատել էին»,- ասաց Քոչարյանը: