Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում Լոնդոնի ահաբեկչության գործով

Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում Լոնդոնի ահաբեկչության գործով

Միացյալ Թագավորության ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում նախօրեին մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության գործով: Այս մասին կարդում ենք Սքոթլենդ Յարդի պաշտոնական կայքում: Խուզարկություններ տեղի ունեցել են Սըրրեյ կոմսության Սանբերի քաղաքում: Տեղի է ունեցել նաեւ մարդկանց տարհանում Դուվր քաղաքում, որը գտնվում է Քենթի կոմսությունում: Sky News-ի փոխանցմամբ, Լոնդոնում ձերբակալվել է նաեւ մեկ տասնութամյա երիտասարդ, ով նախնական վարկածի համաձայն, կապ ունի լոնդոնյան վերջին ահաբեկչական բռնարարքի հետ: Հիշեցնենք, որ բռնարարքի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ խմբավորումը: