2019-ին էլ փողոց էր ավլում․․․

2019-ին էլ փողոց էր ավլում․․․

2019-ին էլ փողոց էր ավլում։ Էն ժամանակ շատերը   չէին պատկերացնում, որ դա պոպուլիզմի գագաթնակետն էր։ Փողոց ավլողներ կային ու շատ կային, կազմակերպող էր պետք, մարդիկ չէին հասկանում, թե ինչու է իրեն այդպես «կոտորում»։ Նիկոլ Փաշինյանի «Ավլեմ, թափեմ փոշին» օպերացիան  հասարակությանը զբաղեցնելու թեմա էր, հասարակության աչքը խոթելու հերթական «թոզ փչոցին» ։

2019-ին դեռ «տաք էին մարդիկ» ու մտածում էին, թե մի «ղոչաղ հարս են բերել, որ ավելն առած քունջ ու պուճախը մաքրում է»։ Էլ չէին իմանում իրենց գլխի գալիքը։ 

Այսօր էլի ոչ բան չի փոխվել։ Նույն Նիկոլը, հասարակության աչքին «թոզ փչելու» օպերացիան։ Էլի թեմա է փնտրում՝ հասարակությանը զբաղեցնելու։ Այսօր համազգային հանրահավաք է, ինքը մտածում է, թե ինչ անի, որ մարդկանց զբաղեցնի ու մարդիկ հրապարակ չգնան։ Իրեն ոչ մի բան հետաքրքիր չի՝ աթոռը պահելու «մուտիլովկաներով է զբաղված»։

Իրեն թվում է, թե մարդիկ դեռ այն տիղմում են, որ կհավատան, թե Նիկոլին «ծառ տնկել է պետք»։ Ծառ տնկողը իր երկիրը սիրում է, չի հանձնում թշնամուն։ Ասֆալտ անողը իր շեն երկիրը չի հանձնում թշնամուն։ Ես ուշադիր հետևում եմ այն գյուղերին ու տարածքներին, ուր ասֆալտ է անում ու  իբր թե բան- ման կառուցում։ Գրեթե համոզված եմ, որ այդ տարածքների վրա ներդնում է անում, որ բարվոք վիճակում հանձնի թշնամուն։ Սահմանամերձ այդ տարածքները պետք է մտապահել։