Նայեք ու հիացեք․ Ախուրյան գետն է (տեսանյութ)

Նայեք ու հիացեք․ Ախուրյան գետն է 
(տեսանյութ)

Թող կոշտ չհնչի, բայց պիտի ասեմ․ մենք չենք սիրում մեր երկիրը։ Նրան վերաբերվում ենք այնպես, ինչպես, մեղմ ասած, մի օտարի։ Բայց խոսելուց այնպես բարձր ենք խոսում, ասես հայրենի երկրի ամեն մի խոտի համար դողում ենք, ամեն թիզ հողի համար մեռնում։ Նայենք այս տեսարանը ու միասին խորհենք՝ սա մի, երկու, երեք, հարյուր մարդու գո՞րծ է․․․ Իհարկե, յուրաքանչյուրը կասի, որ ինքը բացառություն է, բայց այս ընդհանրական աղբն ինչպե՞ս գոյացավ։



Լավ է, որ կան մարդիկ, ովքեր հայելու պես անդրադարձնում են իրական պատկերը՝ նայեք ու հիացեք․ Ախուրյան գետն է։



Sam Mat
Այստեղ եղել էի մոտ երկու տարի առաջ ,այն ժամանակ դեռ այսքան աղետալի չէր վիճակը, սա այն հատվածն է , որտեղ Գյումրի գետակը թափվում է Ախուրյան գետը (Արփա չայ) : Եվ այս ամենի մեղավորը մարդանման խոզերն են, որոնք չեն մտածում իրենց երեխաների ապագայի մասին: Սա մի օր վերադառնալու է իրենց սեղաններին սննդի տեսքով: Այս ամենի մեղավորներից են նրանք, ովքեր վերահսկելու են այս ամենը և չեն կատարում իրենց պարտականությունները: Պատկերացնու՞մ եք ինչ ծավալի աղբ է նետված այս գետակի մեջ: Ու սա միայն այն հատվածն է որը, մնացել է գետակի երեսին: Բա որքա՞ն է հիմա կուտակված հատակին և ինչքանն է լցվել Ախուրյան գետը , մտածելն անգամ վախենալու է:



 





 



Հասմիկ Բաբաջանյան