Իսլամ Քարիմովի դուստրը պատմել է հոր կյանքի վերջին ժամերի մասին

Իսլամ Քարիմովի դուստրը պատմել է հոր կյանքի վերջին ժամերի մասին

Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը՝ Լոլա Քարիմովա-Թիլյաեւան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է գրառում, որտեղ պատմել է հոր կյանքի վերջին ժամերի մասին: Մասնավորապես Լոլան նշել է, որ Իսլամ Քարիմովի հուղարկավորության ողջ արարողությունը մշակվել է իր ընտանիքի կողմից՝ հիմք ունենալով իսլամական ավանդական հուղարկավորության արարողությունը: Հիշեցնենք, որ Իսլամ Քարիմովը հետսովետական տարիների ամենից երկարակյաց դիկտատորներից էր, որը Ուզբեկստանը ղեկավարում էր սկսած 1989 թվականից: Նա մահացել է անցած տարի 78 տարեկան հասակում եւ թաղվել XIX դարում կառուցված Հիզրեթ Հիզըր մզկիթի մոտ՝ Սամարղանդում:



Գրառման մեջ նշվում է, որ երբ Իսլամ Քարիմովի առողջական վիճակը ծանրացել է, Քարիմովների ընտանիքի պահանջով այդ մասին իրազեկել են ժողովրդին, որպեսզի պահպանեն ղեկավարի ժողովրդրականությունը նույնիսկ նման ծանր պահի: Ուշագրավ է այն, որ այդ օրերին առանձին լրատվամիջոցներ նշում էին, որ Քարիմովը մահացել է, սակայն պաշտոնական հայտարարություն չէր հնչում եւ միայն օրեր անց այդ մասին հայտարարվեց: