Թերեզա Մեյը կհեռանա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից

Թերեզա Մեյը կհեռանա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից

Բրիտանական Mirror-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախատեսում է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին պարբերականին փոխանցել է բրիտանական պառլամենտում ունեցած իր վստահելի աղբյուրը: Ըստ հաղորդման, վարչապետ Մեյը կարող է թողնել իր պաշտոնն արդեն 2019 թվականի օգոստոսի 30-ին, այսինքն՝ մինչ հաջորդ պառլամենտական ընտրությունները: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ լեդի Մեյը չի ղեկավարի Պահպանողականների կուսակցության պառլամենտական ցուցակը 2019-ի պառլամենտական ընտրություններում: Նշվում է, որ այս մասին Թերեզա Մեյն արդեն ասել է իր համակուսակիցներին, սակայն նաեւ նշել է, որ ավարտին կհասցնի ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացը: