Հակահայկական բանաձեւի երկրորդ շրջապտույտը

Հակահայկական բանաձեւի երկրորդ շրջապտույտը
Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը կրկին փորձելու է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայում անցկացնել «օկուպացված» տարածքների մասին բանաձեւը: Հիշեցնենք, որ հակահայկական այս բանաձեւը հետ էր կանչվել Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ճնշման արդյունքում: Ակնհայտ է, որ ադրբեջանցիներին չի բավարարում խնդրի կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում լուծելը, այդ պատճառով էլ նրանք փորձում են ղարաբաղյան հակամարտության ադրբեջանանպաստ լուծմանը հասնել ՄԱԿ-ի օգնությամբ: