Բրայզայի սերտ կապերը

Բրայզայի սերտ կապերը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը դեռեւս չլուծված է մնում. ԵԱՀԿ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածության քննարկումն այդպես էլ չի ընդգրկվել Սենատի լիագումար նիստի օրակարգում, քանի որ սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը արգելափակել են նրա թեկնածությունը: ԱՄՆ-ում ադրբեջանական համայնքը փորձում է համոզել սենատորներին, որ Բրայզան թեեւ զբաղվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, բայց չեզոք դիվանագետ է: Սակայն Ռոբերտ Մենեդեսն այլ կարծիքի է. «Ես շարունակում եմ պնդել, որ սխալ է այդ պաշտոնում առաջադրել Մեթյու Բրայզային:



Իմ ընդդիմանալու հիմքում ընկած են տեղեկություններ, որ մտահոգություններ են առաջ բերում Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ Բրայզայի անկողմնակալության վերաբերյալ»,- ասել է սենատորը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նա նաեւ հավելել է, որ քննադատում է Հայոց ցեղասպանության շուրջ Բրայզայի ժխտողական դիրքորոշումը եւ վերջինիս սերտ կապերը նշված երկու երկրների ղեկավարության հետ։