Ահմադինեժադ. Ռուսաստանը մեզ վաճառեց մեր թշնամիներին

Ահմադինեժադ. Ռուսաստանը մեզ վաճառեց մեր թշնամիներին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ենթադրում է, որ Ռուսաստանը հրաժարվել է Իրանին հակաօդային պաշտպանության համակարգերի C-300 հրթիռներ վաճառել ԱՄՆ-ի ազդեցության տակ: «Ռուսաստանը վաճառել է մեզ մեր թշնամիներին` միակողմանիորեն հրաժարվելով պայմանագրից»,- Իրանի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի նախագահը: Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները նման որոշում կայացրել են սատանայի ազդեցության տակ` կարծելով, թե դա մեծ հարված կլինի իրանցիների համար: Նշենք, որ Իրանին C-300 հթիրռներ վաճառելու մասին պայմանագիրը Ռուսաստանի եւ Իրանի միջեւ կնքվել էր դեռեւս 2007 թվականին, սակայն Իրանը մինչ օրս դրանք չի ստացել, քանի որ ռուսական կողմը հրաժարվել է պայմանավորվածությունից: