Ավիափոստի գործունեությունը կասեցվել է պայթուցիկների պատճառով

Ավիափոստի գործունեությունը կասեցվել է պայթուցիկների պատճառով
Հունաստանը ստիպված է եղել 48 ժամով դադարեցնել ավիափոստի ծառայությունը այս օրերին հայտնաբերված բազմաթիվ պայթուցիկ-փաթեթների պատճառով: Ավիափոստի ծառայությունը կսկսի գործել նոյեմբերի 5-ից: Նշենք, որ նախորդ երկու օրերին Հունաստանից պայթուցիկ փաթեթներ էին ուղարկվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին, Աթենքում Բելգիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Մեքսիկայի դեսպանատներ: Պայթուցիկ նյութերով փաթեթներ ստացել են նաեւ Նիդեռլանդներում գտնվող Եվրոպոլը եւ Լյուքսեմբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: