Առնետները գրոհում են վարչապետի կացարանը (վիդեո)

Առնետները գրոհում են վարչապետի կացարանը (վիդեո)




Բրիտանիայի վարչապետի լոնդոնյան կացարանի մոտ նկարահանված նյութը դարձել Բրիտանիայի օրվա լուրը, գրում են ԶԼՄ-ները: Կերած-խամած առնետը հանկարծակի հայտնվել է BBC հեռուստաընկերության տեսախցիկի կադրում, երբ հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանը հայտնի Դաունինգ-սթրիթ 10 հասցեյի դռան մոտ ուղիղ եթերում պատմելիս է եղել վարչապետի` սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումներին վերաբերվող ելույթի մասին: Առնետը վազելով բարձրացել է դռան առջեւի աստիճաններով եւ ներս է մտել վարչապետի կացարան` նկուղի պատուհանից: