Թուրքական չբավարարված ուղտերը մահացու կռիվ են անում (վիդեո)

Թուրքական չբավարարված ուղտերը մահացու կռիվ են անում (վիդեո)
Թուրքիայում մտադիր են վերակենդանացնել ուղտերի մարտերը: Հնագույն Եփեսոսից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Սելքուք քաղաքում կայացել են հին մրցումների մարտերը: Թուրքիայի 2011թ. առաջնությանը մասնակցել է մոտ 200 ուղտ, որոնց դնչներին վնասվածքներից խուսափելու համար հատուկ դնչկալներ են եղել: Հանդիսականները ժամանել էին ընտանիքներով: Ըստ կանոնների, հաղթող է ճանաչվում այն կենդանին, որը գետնում է իր մրցակցին: Լինում են նաեւ հարվածներ ոտքերով եւ անգամ սապատներով:



Մարտական ուղտ ունենալը բավական թանկ հաճույք է. մրցում են ոչ թե սովորական ուղտեր, այլ հիբրիդներ, որոնք ստացվում են երկու տեսակների խաչասերումից: Դրանք ունակ են միայն կռվել եւ այլ բանի համար պիտանի չեն: Փառքի համար խեղճերը ստիպված են վճարել սեռական զսպմամբ, քանի որ տղամարդկային պարտականությունների կատարումը բացասաբար է ազդում մարտական որակների վրա: Չնայած դրան, որոշ ուղտերի արժեքը կարող է հասնել մինչեւ 150 հազար դոլարի:





News.am