Ադրբեջանական սփյուռքը պատրատվում է հերքել Մեծ Եղեռնը

Ադրբեջանական սփյուռքը պատրատվում է հերքել Մեծ Եղեռնը
Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի ներկայացուցիչ Ռասիմ Հուսեյնովի տեղեկացմամբ` ադրբեջանական սփյուռքը երեք տարի շարունակ նյութեր է հավաքում Հայաստանի դեմ, որպեսզի հերքի պատմական ճշմարտությունը` Հայոց Մեծ Եղեռնը, եւ 1915-22 թվականներին Թուրքիայում եւ Ադրբեջանում տեղի ունեցած ջարդերը ներկայացնի որպես հայկական ագրեսիայի արդյունք:



Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի ներկայացուցիչը խոստովանել է, որ ադրբեջանցիները ամբողջ աշխարհի քաղաքաների արխիվներն են փորփրում, որպեսզի ադրբեջանաթուրքական քարոզչությանը ձեռնտու որեւէ վկայություն գտնեն եւ հետո ներկայացնեն 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած արյունալի դեպքերի «օբյեկտիվ պատկերը»: Ադրբեջանն այս գործին է լծել փորձառու քաղաքագետների, պատմաբանների ու վերլուծաբանների, սակայն ակնհայտ է, որ նրանք երեք տարվա ընթացքում որեւէ խելամիտ փաստաթուղթ չեն հայտնաբերել, այլապես կտարածեին դա ամբողջ աշխարհով: Ադրբեջանցիները պատրաստվում են իրենց հավաքած տեղեկություններն ուղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահին, Պետական Դումա եւ քաղաքական կուսակցություններին: