Վրաստան-Եվրամիություն. հեշտացված մտերմություն

Վրաստան-Եվրամիություն. հեշտացված մտերմություն
Եվրոպական Միությունն իր տարածքի վիզային ռեժիմում բավականին լուրջ փոփոխություններ է մտցնում Վրաստանի քաղաքացիների համար: Այսուհետ հարեւան երկրի քաղաքացիները կարող են հեշտությամբ կարճաժամկետ վիզաներ ստանալ Եվրամիության անդամ 27 երկրներ մեկնելու համար: Եվրամիությունն առավել հեշտ վիզային պայմաններ է սահմանել վրացի բիզնեսմենների, ուսանողների, լրագրողների, ինչպես նաեւ ԵՄ երկրներում բնակվող իրենց հարազատներին այցելողների համար:







Վրաստանի քաղաքացիներին վիզայի տրամադրումն այսուհետ կտեւի առավելագույնը 10 օր: Ինչպես նաեւ զեղչվել է վիզա ստանալու համար սահմանված վճարի չափը՝ 60-ից դառնալով 35 եվրո: Նշենք, որ ԵՄ քաղաքացիները 2006 թվականից Վրաստան այցելում են առանց վիզային ռեժիմի: Վրացի վերլուծաբանների կարծիքով՝ Եվրամիության պատասխան քայլը Վրաստան-ԵՄ մտերմության նոր հորիզոններ է բացում: