Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է խոշոր նարկոբարոնի

Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է խոշոր նարկոբարոնի
«Լոս Սետաս» քրեական խմբավորման առաջնորդ եւ հիմնադիր Ֆլավիո Մենդեսը ձերբակալվել է հարավմեքսիկական Օահակա նահանգում: Մեքսիկայի հարավ-արեւելքում թմրաբիզնեսի կազմակերպման մեջ մեղադրվող Մենդեսի համար գլխագին է նշանակված եղել ավելի քան մեկ միլիոն դոլար: «Լոս Սետասը», որը ստեղծվել է էլիտար զորքերի նախկին ներկայացուցիչների կողմից, համարվում է Մեքսիկայի ամենամեծ քրեական խմբավորումներից մեկը, որը զբաղվում է թմրաբիզնեսով: