Լուկաշենկոյին ուզում են զրկել ԵՄ տարածք մտնելու իրավունքից

Լուկաշենկոյին ուզում են զրկել ԵՄ տարածք մտնելու իրավունքից
Եվրապառլամենտը կոչ է անում բելառուսական ղեկավարության համար ԵՄ տարածք մտնելու արգելք դնել, ասվում է բանաձեւում, որը եվրախորհրդարանականները կքննարկեն այսօր Ստրասբուրգում: Եվրախորհրդարանի բանաձեւում մասնավորապես կոչ է արվում արգելանք դնել վիզաների տրամադրման վրա եւ ԵՄ երկրներում սառեցնել բելառուս բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվները:



Խոսքը գնում է այն պաշտոնյաների մասին, ովքեր, իրենց կարծիքով, պատասխանատվություն են կրում դեկտեմբերյան ընտրությունների կեղծման եւ ընդդիմադիրների հետապդման համար: Ըստ եվրոպացիների, պատժամիջոցներն այնքան ժամանակ պետք է մնան ուժի մեջ, մինչեւ Բելառուսի իշխանությունները բաց չթողնեն բոլոր քաղբանտարկյալներին: