Իրանը չի պատրաստվում գնալ եւ ոչ մի զիջման

Իրանը չի պատրաստվում գնալ եւ ոչ մի զիջման
«Թշնամիներն ուզում են կասեցնել Իրանի միջուկային գործունեությունը, բայց Իրանի ժողովուրդը ոչ մի զիջման չի գնա»,- կրկին կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:  Նա նշել է, որ Իրանն արդեն իսկ ստացել է միջուկային տեխնոլոգիաներ, թեեւ «թշնամի պետություններն ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն իրենց»: Ահմադինեջադը Արեւմուտքի համար երկու ճանապարհ է նախանշել. այն կամ պետք է համագործակցի Իրանի հետ, կամ շարունակի միջուկային ծրագրի դեմ հանդես գալ: Իրանի նախագահի խոսքով՝ երկրորդ տարբերակի ընտրության դեպքում Արեւմուտքը հաջողության չի հասնի:



«Իրանն արդեն իսկ տիրապետում է միջուկային տեխնոլոգիաներին, բայց մենք պատրաստ ենք համագործակցել նրանց հետ արդարության շրջանակներում»,- հայտարարել է երկրի նախագահը: Նշենք, որ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունը նախորդում է հունվարի 21-ին կայանալիք «5+1» ձեւաչափով բանակցություններին: Թուրքիայի մայրաքաղաքում Իրանի հետ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը եւ Գերմանիան: