Մահացել է Իսրայելի առաջին տիկինը

Մահացել է Իսրայելի առաջին տիկինը
Հունվարի 20-ին կյանքից հեռացել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի կինը` 87-ամյա Սոնյա Պերեսը: Բժիշկները փորձել են փրկել տարեց կնոջը կյանքը, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել: Երիտասարդ տարիքում Իսրայելի ապագա առաջին տիկինը կամովին ծառայության է անցել հրեական բանակի կանանց ստորաբաժանումում, ծառայել է որպես վարորդ եւ անգամ ռազմական գործողությունների է մասնակցել:



Սոնյա եւ Շիմոն Պերեսները 3 զավակ եւ 6 թոռնիկ ունեն: 2007 թվականին, երբ ամուսինը դարձավ Իսրայելի նախագահ, Սոնյան չցանկացավ նրա հետ տեղափոխվել նախագահական պալատ եւ շարունակեց բնակվել Թել-Ավիվում: Պերեսը հաճախ է հրապարակայնորեն ասել, որ Սոնյան իր կանքի միակ սերն է: