Վատիկանն անհանգստություն է հայտնել Բերլուսկոնիի շուրջ սկանդալի առիթով

Վատիկանն անհանգստություն է հայտնել Բերլուսկոնիի շուրջ սկանդալի առիթով
Վատիկանի իշխանություններն անհանգստացած են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ եւ կոչ են արել քաղաքական գործիչներին` բարոյական վարք դրսեւորել: Սրբագույն Աթոռի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն համապատասխան հայտարարություն է արել` մեկնաբանելով իտալական դատախազության կասկածները, թե Բերլուսկոնին ինտիմ հարաբերություններ է ունեցել անչափահաս մարմնավաճառների հետ: