ԵԱՀԿ նախագահը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ նախագահը կայցելի Հայաստան
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունն ընկած է հակամարտող կողմերի վրա:  Աուդրոնյուս Աժուբալիսը նշել է, որ, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, Լիտվայի առաջնահերթ խնդիրներից պետք է լինեն բաց երկխոսության պահպանումը եւ լարվածության բացակայության երաշխիքների ապահովումը:



«Անգամ փոքրիկ առաջընթացը փոխում է մարդկանց կյանքը»,- կարծում է Լիտվայի արտաքին գործերի նախարարը: Նա նշել է, որ երկարատեւ հակամարտությունների հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չյակուոլիսը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: