Որոշողը ժողովուրդն է

Որոշողը ժողովուրդն է
Երկար ընդմիջումից հետո կրկին Ազատության հրապարակում հանրահավաք եղավ: Քաղաքական պայքարի խորհրդանիշ հրապարակը վերադարձվեց հասարակության ակտիվ զանգվածին: Ոչինչ, որ ՀՀ ոստիկանությունը կրկին փորձեց թյուրիմացության մեջ գցել հանրահավաքին չմասնակցածներին՝ հայտարարելով, որ մասնակիցների թիվը 6 հազար է: Ոչինչ, որ ընդդիմության առաջնորդի ելույթի մի պատկառելի մասը մեջբերում էր Սերժ Սարգսյանի խոսքից եւ արդարացումներ, թե՝ ինչու չեն վճռական գործողությունների անցնում: Այս հրապարակում որոշողը ժողովուրդն է, եւ նա արդեն զգացել է իր ուժը: