Բիզնես ծրագրե՞ր ունի

Բիզնես ծրագրե՞ր ունի
Երեկ հայ պատգամավորների պատվիրակությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, վերադարձել է  Բրյուսելից, որտեղ մասնակցում էր «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին: Հայկական պատվիրակության կազմում էր նաեւ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը, ով այդպես էլ ելույթ չի ունեցել: Հիշեցնենք, որ լրագրողների հարցին, թե ի՞նչ առաքելությամբ է պարոն Սարգսյանը մեկնում «Եվրանեսթ», ԱԺ-ից պատասխանել էին, որ նա լավ անգլերեն գիտի: Չի խոսել, բայց փոխարենը պրն Սարգսյանը «Եվրանեսթ»-ի Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի անդամ է դարձել: Չի բացառվում, որ Սաշիկ Սարգսյանը բիզնես ծրագրեր ունի էներգետիկայի ոլորտում: