Հայաստանը մենք բոլորս ենք

Հայաստանը մենք բոլորս ենք
«Հայաստանը դու ես»,- ասում են այս օրերին բոլորը: Հայաստանն այս աղջիկներն են, որ այսպես ուրախ նշում են Հայաստանի անկախության օրը: Հայաստանն այն տատիկներն են, որ իրենց երգով զարդարել են երեկվա տոնը: Հայաստանն այն փոքրիկներն են, որ անկախությունից ոչինչ չեն հասկանում, բայց շքերթի անցուդարձին մասնակից են: Հայաստանն այն զինվորներն են, որ շաբաթներ շարունակ փորձեր են արել ու երեկ շարային քայլով անցան հրապարակով: Հայաստանը մենք բոլորս ենք: