16 ժամում ոստիկանությունը 27 ահազանգ է ստացել

16 ժամում ոստիկանությունը 27 ահազանգ է ստացել
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2012 թ. մայիսի 6-ի ժամը 8.00-ից մինչև ժամը 24.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունում գործող «Թեժ գծով» ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 27 տեղեկություն` ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին և ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, ընտրացուցակում քաղաքացու տվյալների բացակայության, հակաքարոզչության և այլ խախտումների վերաբերյալ:




Տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: