Եվրոպացի դիտորդների ամբողջական գնահատականը

Եվրոպացի դիտորդների ամբողջական գնահատականը
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը հրապարակել է մայիսի 6-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունների նախնական հանգամանքների եւ եզրակացությունների վերաբերյալ միջազգային դիտորդների ամբողջական գնահատականը:Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ սույն հայտարարությունը հանդիսանում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ աշխատանքի արդյունքը: 



ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրասիսկո-Խավիեր դե Դոննեան (Բելգիա) ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի կողմից նշանակվել է որպես հատուկ համակարգող՝ կարճաժամկետ դիտորդների առաքելությունը համակարգելու նպատակով: Վինթերբորնի (Միացյալ Թագավորություն) Բարոնուհի Նիքոլսոնը ղեկավարում է ԵԽԽՎ պատվիրակությունը և Կշիշտոֆ Լիսեկը (Լեհաստան) ղեկավարում է ԵԽ պատվիրակությունը: Ռադմիլա Շեկերինսկան (Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետություն) ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարն է, ժամանել է 2012թ. մարտի 22-ին:



Գնահատումն իրականացվել է՝ որոշելու, ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը: Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ սույն հայտարարությունը ներկայացվել է ամբողջ գործընթացի ավարտից առաջ: Ընտրությունների վերջնական գնահատականը, մասամբ, կպայմանավորվի ընտրական գործընթացի մնացած փուլերի իրականացմամբ, մասնավորապես, արդյունքների ամփոփմամբ և հետընտրական հնարավոր դիմումների և բողոքների լուծմամբ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կհրապարակի ամբողջական վերջնական իր զեկույցը, ներառյալ հնարավոր բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները, ընտրական գործընթացների ավարտից հետո մոտ ութ շաբաթ անց: ԵԱՀԿ ԽՎ-ն իր զեկույզը կներկայացնի 2012թ. հուլիսի 5-9-ը կայանալիք իր տարեկան նիստում: ԵԽԽՎ-ն կներկայացնի իր զեկույցը մայիսի 25-ին Տիրանայում իր մշտական հանձնաժողովի նիստում: ԵԽ-ն իր զեկույցը կներկայացնի Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի նախարարների հանձնաժողովի հաջորդ ժողովի ժամանակ:



ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Հայաստանի Հանրապետությունում 2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրությունները հատկանշվել են մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ քարոզարշավի դրսևորմամբ: Միևնույն ժամանակ, քարոզչության վերաբերյալ դրույ