Ամենաջախջախիչ հաղթանակը տարել է Կարեն Կարապետյանը

Ամենաջախջախիչ հաղթանակը տարել է Կարեն Կարապետյանը
Նախնական տվյալներով, մեծամասնական ընտրակարգով ամենաբարձր արդյունքները գրանցել է թիվ 32 ընտրատարածքում առաջադրված ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Նա ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների մոտ 90 տոկոսը: Մնացյալ չորս թեկնածուները միասին ստացել են մոտ 10 տոկոս: Երկրորդ տեղում անկուսակցական Արտակ Միրզոյանն է, երրորդ տեղում՝ ՀԱԿ ներկայացուցիչ Նաիրի Արոյանը, hինգերորդ տեղում՝ Օֆելյա Վահանյանը: Ուշագրավ է, որ քարոզարշավի օրերին պարբերաբար բողոքող թեկնածու Անուշավան Նիկողոսյանը չորրորդն է: Հիշեցնենք, որ նա ժամանակին բողոքում էր, որ իրեն թույլ չեն տալիս պաստառներ փակցնել, եւ կատարվածի վերաբերյալ մենք նշել էինք, որ «օրենքն ու կարգը պահպանելու փոխարեն ոմանք անիմաստ աղմուկ են բարձրացնում՝ հալածվածի ու ընդդիմադիրի կեցվածք ընդունելով»: