Լոռեցի ընտրողները խմբագրել են թեկնածուի կարգախոսը

Լոռեցի ընտրողները խմբագրել են թեկնածուի կարգախոսը
Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սպիտակ քաղաքը, Արջուտը, Շիրակամուտը, մի շարք այլ բնակավայրեր, ինչպես նաեւ Վանաձոր քաղաքի մի քանի թաղամասեր, մեծամասնական թեկնածուներից վերընտրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը: Նա ավելի հայտնի է «Դերժավայի Արկադ» մականունով եւ մեծահարուստ հայրիկով. Արկադը «Դերժավա-Ս» ՍՊԸ, «Լաքոստ» ֆիրմային խանութի, «Սլավգրուպի» սեփականատեր Ստանիսլավ Համբարձումյանի որդին է: Վանաձորի Տարոններ թաղամասում եւ Շիրակամուտում զարմացած են Արկադի Համբարձումյանի հաղթանակով, քանի որ վերջին 5 տարում պատգամավորը գրեթե ոչ մի անգամ չի հայտնվել այստեղ: Արկադի Համբարձումյանի կարգախոսն այս ընտրություններում` «Ես մեկն եմ ձեզանից», ժողովուրդը վերախմբագրել է. «Ես 5 տարին մեկն եմ ձեզանից»: