Նորընտիր ԱԺ առաջին նիստը՝ մայիսի 31-ին

Նորընտիր ԱԺ առաջին նիստը՝ մայիսի 31-ին
5-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի 31-ին: Եթե խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն հրապարակի մայիսի 10-ին, ապա, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, առաջին նիստը պետք է գումարվի հրապարակմանը հաջորդող երրորդ հինգշաբթի: Այդ նիստը կնշանակի հին գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտ: