Կառավարությունը կբարեկարգի Հրաչուհի Ջինանյանի գերեզմանը

Կառավարությունը կբարեկարգի Հրաչուհի Ջինանյանի գերեզմանը
ՀՀ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 29-ին որոշում է ընդունել ժողովրդական արտիստ, ասմունքող Հրաչուհի Ջինանյանի գերեզմանոցի բարեկարգման նպատակով  ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել  2,27 մլն դրամ՝ Հ. Ջինանյանի որդի Հարություն Ութմազյանին տրամադրելու համար: Գումարը նախատեսվում է մահարձանի պատրաստման, տեղադրման եւ գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար:



Հիշեցնենք, որ Հ. Ջինանյանը մահացել է 2012 թ. սեպտեմբերի 19-ին: