Մեկնել են Բանգկոկ

Մեկնել են Բանգկոկ
Ապրիլի 23-ին Երեւանը պաշտոնապես փոխանցեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը Բանգկոկին, ուր հատուկ պատվիրակություն էր մեկնել՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:



 



Պատվիրակության կազմում են Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի դերասանները (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Դադասյան),  երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները, Հայաստանի պարի պետական անսամբլի պարողները (գեղարվեստական ղեկավար՝ Էրիկ Չանչուրյան), «Զանգակ-97» հրատարակչատան մենեջեր Էմին Մկրտչյանը, «Արտբրիջ» գրախանութի տնօրեն Շաքե Կարապետյանը:



 



Ինչպես տեղեկացնում է մշակույթի նախարարությունը, «Բանգկոկը» 2013թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությանը համերգային ծրագրով հանդես կգան Ինգա եւ Անուշ Արշակյանները, փոքր բեմադրությամբ ելույթ կունենա Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, պարային համարներով հանդես կգա Հայաստանի պարի պետական անսամբլը: Գրքին նվիրված ցուցահանդեսում hայկական տաղավարում կներկայացվեն  մնջախաղային մանրապատումներ եւ կրկեսային համարներ, ինչպես նաեւ Touch screen սարքի միջոցով կներկայացվի հայկական այբուբենը: